Ավելին 4 տարի առաջ - 12:33 10-07-2022

Ամերիկյան սուպերմարկետի կայանատեղիում անհայտ անձը կրակել է երկու մարդու

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում սուպերմարկետի կայանատեղիում անհայտ անձը կրակ է բացել և սպանել երկու մարդու։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 10:25-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18:25-ին): Նշվում է, որ փոխհրաձգությանը նախորդել է ծեծկռտուքը հենց խանութում։

Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանությունը, հրաձգության հետևանքով սպանվել են սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը և մի տղամարդ, որի ինքնությունը դեռևս չի պարզվել:

Միջադեպի վերաբերյալ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Ոստիկանությունը հետաքննությում է անցկացնում։
.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից