Երևան +12°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:39 09-07-2022

Շրի Լանկայում ռեկորդային գնաճ է, վառելիք չկա, կառավարությունը կոչ է անում պետ​​ծառայողներին արտագաղթել

Շրի Լանկան երկար ժամանակ է՝ տնտեսական խնդիրներ ունի, սակայն վերջին օրերին իրավիճակն այնքան է սրվել, որ հուլիսի 9-ին հազարավոր ցուցարարներ գրավել են նախագահի նստավայրն ու գրասենյակը՝ պահանջելով նրա հրաժարականը։

Երկրում աննախադեպ գնաճ է, մասնավոր անձանց բենզինի վաճառքն արգելված է, դպրոցները փակ են, սեփական սնունդը չի բավականացնում, իսկ դրսից գնելու փող չկա։

Այս ամենն արտաքին գործոնների (օրինակ՝ համաճարակի պատճառով զբոսաշրջության անկում և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով նավթի գների բարձրացում) համակցման արդյունք էր երկրի իշխանությունների ծայրահեղ անհաջող գործողությունների հետ։