Երևան +24°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:56 09-07-2022

«5-րդ ալիք» գալու առաջարկները ոմանք առաջնորդի վախից մերժում են

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակում է ընդդիմադիր հեռուստաընկերություններին տուգանելը: Մենք գրել էինք, որ օրերս «Երկիր մեդիա» ՀԸ-ն էր տուգանվել 400 հազար դրամով, իսկ դրանից առաջ էլ «5-րդ ալիքը»` 200 հազար դրամի չափով:

ՀՌՀ-ն իր որոշման մեջ նշել է, որ «5-րդ ալիքը» խախտել է նույն թեմայի լուսաբանման 25 տոկոսի շեմը՝ «Հայլուր» լրատվական ծրագրի շրջանակներում։ Oragir.news-ը «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանից հետաքրքրվեց, թե իր դիտարկմամբ` արդյոք խախտվել է շեմը, և եթե այո, ապա դա ինչ պատճառով է եղել։

-Տեսալսողական մեդիայի մասին օրենքում հոդված կա, որ որևէ թեմայի լուսաբանում չպետք է գերազանցի թողարկման 25%-ը: Բնականաբար մենք «Հայլուր» լրատվական թողարկումներում ավելի շատ ժամանակ ենք տրամադրել «Դիմադրության շարժման» ակցիաների լուսաբանմանը: Ես պարզաբանել եմ՝ ասելով՝ երբ երկրում էքստրեմալ վիճակ է, և առավոտից մինչև ուշ գիշեր դեպքեր են զարգանում, չես կարող մի մասին անդրադառնալ՝ իսկ մյուս մասը աչքաթող անել՝ պատճառաբանելով, թե արդեն 25% լուսաբանվել է: Իհարկե, ՀՌՀ-ն օրենքի կամ այսպես ասեմ՝ չօրենքի տեսանկյունից ճիշտ է, բայց մենք էլ ճիշտ ենք մասնագիտական տեսանկյունից: Վերջապես նրանք, ովքեր լուսաբանել են մեկ նախադասությամբ կամ մեկ պարբերությամբ, օրենք չեն խախտել և իրենց համար ամեն ինչ հիասքանչ է, բայց էստեղ հարց է առաջանում․ ո՞ւր մնաց հանրությանը իրադարձությունների մասին անկողմնակալ և ամբողջական տեղեկատվություն տալու լրագրողի մասնագիտական պարտականության կատարումը: Հասկանում եմ, թե քամին որտեղից է փչում, բայց կարծես բոլորին ձեռնատու է աղմկոտ լռությունը, քան փաստարկված ճշմարտությունը: Վերջերս հաճախ եմ հիշում Ջանի Ռոդարիի «Ջոլսոմինոն խաբեբաների աշխարհում» գործը: Ի՞նչ ասեմ…..

-Նշվում է, որ ալիքը չի ապահովում բազմակողմանիություն, ի՞նչ խնդրի է բախվում հեռուստաընկերությունը այս հարցով, ինչո՞ւ չի ապահովում բազմակարծություն։

- Այդպես չէ: Կրկին հիշենք Ջանի Ռոդարիին և ժպտանք: Ընդամենը: Իսկ ավելի լուրջ՝ սա հին վեճ է, երկար նամակագրություններով, զրույցներով, հորդորներով և այլն: Վարչական նիստից ընդամենը մեկ օր առաջ մենք ստացանք «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Բազմակարծությունը Հայաստանի մեդիայում. «ուրիշի խոսքի առանձնահատկություններ»» ուսումնասիրությունը, որտեղ, օրինակ, ուրիշի խոսքի ինտենսիվությունը Հանրայինի ռեպորտաժներում կազմել է 894, «5-րդ ալիքում»՝ 759, «Կենտրոնում»՝ 545, «Երկիր մեդիայում»՝ 339, «Ֆրինյուզում»՝ 341: Իսկ տաղավարային հարցազրույցներում դրանց պատկերը հետևյալն է․ «Հանրային» ՀԸ՝ 110, «5-րդ ալիք» ՀԸ՝ 51, «Կենտրոն» ՀԸ՝ 30, «Երկիր մեդիա» ՀԸ՝ 56, «Ֆրինյուզ» ՀԸ՝ 26: Եւ սա այն դեպքում, երբ արդեն երեք տարուց ավել է ՔՊ կուսակցությունը «5-րդ ալիք» չգալու քաղաքական որոշում ունի և բոլոր տեսակի հրավերները, ոմանք՝ առաջնորդի վախից, ոմանք՝ հաշտ որոշման հետ, մերժում են: Կարծում եմ՝ այդ քաղաքական որշումը հատուկ է ընդունվել, որ ՀՌՀ-ն մեր գլխին մահակ պահի հարմար առիթների համար: Ես բազմիցս՝ և՛ գրավոր և՛ բանավոր խնդրել եմ ՀՌՀ-ին, որ օգնի, հորդորի ՔՊ-ականներին չմերժել մեր հրավերները: Բայց ինքս էլ եմ հասկանում, որ խնդրանքս անտեսվելու է, և որևէ փոփոխություն տեղի չի ունենալու: Ամեն ինչ մեկ մարդ է որոշում և այդ մեկ մարդը որոշել է: Բայց ինչպես տեսնում եք, առանց նրանց ներկայության էլ մեզ մոտ բազմակարծությունը ապահովվում է, թող չգան, թափուր տեղը դատարկ չի մնում:

- Այնտեղ նաև նշվում է «անկողմնակալության եւ անաչառության մասին», Ձեր դիտարկմամբ՝ արդյո՞ք ՀՌՀ-ն ունի նման լիազորություններ՝ որոշելու թե ինչն է կողմնակալ, ինչն անկողմնակալ, ինչն է անաչառ, կամ ինչը՝ աչառու։

- Ես նաև վարչական նիստի ժամանակ եմ արտահայտվել այդ մասին. Ասել եմ՝ ձեր դիտարկումները մեր մոտ խմբագրական միջամտության փորձ է դիտարկվում և որքան էլ դիտարկումներից հետո գրեն՝ «…չմիջամտելով ձեր խմբագրական քաղաքականությանը…..», միևնույն է, դա խմբագրական միջամտության փորձ է: Իրենք՝ այսինքն՝ մոնիտորինգ անողները, պետք է իմանան մի պարզ ճշմարտություն, որ լրատվամիջոցը պարզապես պաշտոնական տեղեկատվություն լուսաբանող չէ, այլ տեղեկատվության բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտող, դրա հիման վրա այլընտրանքային տեսակետները և պաշտոնականից տարբերվող դիրքորոշումները ուսումնասիրող, բազմակարծությունն ապահովող և համապարփակ նյութը հանրությանը ներկայացնող է: Հակառակ իրավիճակում լրատվամիջոցը կվերածվի պետական համակարգին կից կառույցի, որը որևէ իմաստ և նշանակություն չի ունենա:
adv_banner

Ամենից շատ դիտված

16:21 Տան ավագ որդին էր, սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ նոր մանրամասներ՝ հանկարծամահ եղած զինվորի մասին
12:40 5 տարի առաջ փախած էշը հայտնաբերվել է ազնվական եղնիկների խմբում՝ որպես առաջնորդ
09:00 Ո՞վ կկրակի առաջինը տարեվերջին կանխատեսվող պատերազմի ժամանակ
22:11 Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com
18:05 Oragir.News-ի հրապարակումից հետո Թատերականում դրել են Լալա Մնացականյանի նկարը․ լրացված
15:00 Փաշինյանի հետևից. Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ
20:07 Ավտոմեքենայով «Դալմա Գարդեն մոլ» գնալը դարձել է վճարովի
13:49 Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է հանկարծամահ եղել
18:00 Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Ալիևին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ հարկավոր չէ
11:01 Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է էսօրվա իշխանության սրտի օլիգարխը