Ուղիղ եթեր
Իսպանացի գիտնականները հայտնաբերել են ամենահին եվրոպացու դեմքի մի հատված
copy image url

Իսպանացի գիտնականները հայտնաբերել են ամենահին եվրոպացու դեմքի մի հատված

Ավելին 2 տարի առաջ - 19:13 09-07-2022
Իսպանիայում՝ Սիեռա դե Ատապուերկայում, գիտնականները հայտնաբերել են ամենահին եվրոպացու դեմքի մի հատված։ Այս մասին հայտնում է Fundacion Atapuerca-ն։

«Ատապուերկայում հայտնաբերվել է առաջին եվրոպացու դեմքը… Սա մարդու դեմքի մի հատված է, որի տարիքը կարող է լինել մոտ 1.4 միլիոն տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գտածոն ծնոտի բեկոր է։ Գիտնականները ենթադրում են, որ գտածոն կարող է պատկանել Եվրոպան բնակեցրած առաջին խմբերից մեկի անդամին:

Ամենից շատ դիտված