Ներքին 4 տարի առաջ - 18:41 09-07-2022

Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ

Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: Այս մասին հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով:

«Մեր օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ՝ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը: Կարծում ենք՝ դա ճիշտ և հիմնավորված որոշում է: Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,-ասել է Անանյանը:

Նա վստահեցրել է, որ ուղևորների ավիացիոն անվտանգությունը ավիաընկերության անսակարկելի առաջնահերթությունն է, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի դա մնա այդպիսին: Անանյանը միաժամանակ ավիաընկերության կողմից ներողամտություն է հայցել պատճառած անհարմարությունների համար:

Նա վստահեցրել է, որ անպայմանորեն կանեն հնարավորն ու անհնարինը, որ Fly One Armenia-ն դառնա հայ ժողովրդի ամենասիրելի թրենդներից մեկը:

Fly One Armenia-ն Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ է սկսել իրականացնել 2022 թվականի փետրվարի 2-ից:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել