Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:24 09-07-2022

Վայոց Ձորում 58-ամյա վարորդը հորթերով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

shamshyan.com –ի հաղորդմամբ ժամը 08։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Մայիսկա Ն-ն իր վարած ԳԱԶ 3302 բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.9 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, Սյունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել է 1 ուղևոր, ով նույնպես չի տուժել, իսկ թափքում եղել է 6 հորթ։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան