Ներքին 4 տարի առաջ - 15:21 09-07-2022

Միջնորդությունը, որը ներկայացվել է, ի սկզբանե եղել է ապօրինի․ Չալաբյան

Այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնարկում է Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։

Դատավարության ընթացքում ելույթ ունեցավ նաև Ավետիք Չալաբյանը։ «Վերաորակումը, որը պետք է տեղի ունենա, բոլորովին տեխնիկական հարց չէ։ Այն հոդվածը, որը կա այսօրվա գործող քրեական օրենսգրքում, դա կրկնություն չէ նախորդ քրեական օրենսգրքի։ Վարույթ իրականացնող մարմինը բավարար չափով ջանասիրություն չի ցուցաբերել՝ նույնիսկ հասկանալու այդ հոդվածների էությունը։ Նա վերցրել է նույն մեղադրական եզրակացությունը, մի հոդվածը փոխել է մյուսով, բայց չի հասկացել, որ այս հոդվածի կոնցեստում մեղադրական եզրակացությունը պետք է փոխվի նաև։

Ուստի ես կասեմ հետևյալը․ այս միջնորդությունը, որը ներկայացվել է, ի սկզբանե եղել է ապօրինի, դուք, ըստ էության, հնարավորոթյուն եք տվել դա սղագրելու, բայց նույնիսկ սղագրելուց հետո դա շարունակում է մեր պատկերացմամբ ապօրինի մնալ, ուստի նրա միակ հնարավորությունը կլիներ մերժելը, կամ եթե մերժում տեղի չի ունեցել, կարծում եմ, որ ամենաադեկվատ, իրավաչափ լուծումը հիմա կլինի ինքնաբացարկը», - ասաց Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ