Երբ կուժն ու կուլան նույն կավից են
copy image url

Երբ կուժն ու կուլան նույն կավից են

Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:00 09-07-2022
Ասում են՝ դարակազմիկ իրադարձությունները ոչ թե կատարվում, այլ տեղի են ունենում։ Այսօր աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք միայն թվում է, թե եղան ու անհետ կանցնեն, մինչդեռ դրանք դարակազմիկ հետևանքներ են թողնում ու փոխում են աշխարհի պատկերը։ Այսօրվա աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին պետք է հետևել «ամենը, ինչ կատարվում է կուժի հետ, նույն չափով նաև կուլային է վերաբերվում» հայացքով։ Այո՛, արդի աշխարհի տեր դառնալ ցանկացողներից ամեն մեկը գծում է իր ժամանակի շավիղը, ամեն մեկն իր ունեցած հնարավորությունների չափով թույլ չի տալիս շեղում իր գծած շավիղից և պատժում է ամենայն սայթաքում։ Բանն այն է, որ անգամ չնչին թվացող շեղումը կամ սայթաքումը էականորեն փոփոխում է իրական կյանքի ընթացքը, ինչպես բրեդբերիական թիթեռի հանկարծակի, չնախատեսված մահը, ի վերջո, զենք վեցնելու պատճառ դարձավ։

Հինշաբթի` հուլիսի 7-ի վաղ առավոտյան Բորիսը դեռ հոխորտում էր, թե «ինձանից պրծնելու համար դուք ստպված կլինեք արյունոտել ձեր ձեռքերը»։ Նրա հրաժարականը պահանջողներն էլ արձանագրում էին` «հուսահատված վարչապետը կառչել է աթոռից և կենաց ու մահու պայքար է մղում», երբ նրա կառավարության 120 անդամներից 53-ը արդեն լքել են իրենց պաշտոնները, մնացածներից էլ գրեթե բոլորը նրան կոչ են անում հրաժարական տալ։ Աշխատանքային օրվա սկզբին արդեն հայտնի էր, որ Բորիսը իր հրաժարականն է գրում, իսկ մեկ ժամ անց նրան առաջարկեցին որպես պաշտոնակատար շարունակել պաշտոնավարումը, մինչև իշխող պահպանողականների կուսակցությունը սեպտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում կընտրի իր նոր առաջնորդին։ Բրիտանական կեսօրին Բորիսը հրաժարական տվեց։

Հարկ է հիշել, որ երկրի համար դժվարին պահին նախարարական պաշտոնը ու իր կուսակիցներին լքած Բորիսը միայն ԱՄՆ-ի խիստ շահագրգիռ միջնորդության շնորհիվ ամիսներ անց դարձավ բրիտանացի պահպանողականների առաջնորդ ու նշանակվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Բրեքսիթային ու համաեվրոպական լավ ծրագրված խառնաշփոթից հետո բրիտանական թագուհին, բնավ ոչ պատահական ընտրությամբ, իր միապետության վարչապետ նշանակեց մեկին, ում տեսնելիս ոչ ոք չի կարողանում ծիծաղը զսպել, ում ոչ ոք չի կարողանում լուրջ ընդունել։ Ստացած գերազանց կրթության շնորհիվ, սակայն, Բորիսը կարողացավ երեք տարի բարձր վարպետությամբ խաղալ քաղաքական ապուշի դերը, կառավարեց ծաղրածուի նման ու հաջողությամբ կատարեց նշանակման համար ստանձնած առաջադրանքը։

Իսկ ամիսներ առաջ, երբ միջուկային տերության վարչապետ դարձած այս դրածո ծաղրածուն հասկացավ, որ իրեն նշանակողները այլևս Բրիտանիայում միմոսի կարիք չունեն և լուրջ դեմքով ու առանց ուղեղի կատարածու են փնտրում, որոշեց առաջանցիկ քայլ անել ու վերջին արարում սեփական իմպրովիզով խաղալ այդ դերը։ Այս անգամ ևս, սակայն, անդրօվկիանոսյան տերերին դուր չեկավ իրենց դրածոյի ինքնուրույն «նախաձեռնությունը», և նրան ուղղակի ոչնչացնելու հրահանգ տրվեց, դեռ միայն քաղաքականապես և բարոյապես։ Բանն այն է, որ ոչ ոք, առանց որևէ բացառության, իրավունք չունի քայլ անգամ անել առանց գլոբալ «խորքային պետության» տերերի թույլատրության, առավել ևս` նրանց փոխարեն։

Բնավ ո՛չ շատ էական պատրվակով Բորիսին հրաժարական պարտադրելը նշանակում է, որ Ուկրաինային մինչև վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ մարտնչել դրդող և համաեվրոպական մասշտաբով հակառուսական պայքարը համակարգող ու ղեկավարող հիմնական եվրոպական պետությունը էականորեն կփոխի իր դիրքորոշումը ՌԴ-ի վերաբերյալ։ Բանն այն է, որ ԱՄՆ-ն հիմա դեռ պատրաստ չէ ու չի ուզում անգամ հանուն գլոբալ աշխարհակարգը պահելու` բաց, ուղղակի ռազմական հակամարտության մեջ մտնել, պատերազմել Ռուսաստանի դեմ։ Հակառակ դեպքում կարող է ամեն ինչ կորցնել ու պարտվածի կարգավիճակով կանգնել ապագայի բազմաբևեռ աշխարհում սեփական բևեռն ունենալու խնդրի առաջ։ Հետևաբար, կփոխվի նաև բրիտանական իսթեբլիշմենթի աշխահընկալումը և եվրոպական կայսրություն դառնալու հավակնությունը դարձյալ կնահանջի մինչև նոր պատեհություն կամ ընդմիշտ։

Սրան զուգահեռ՝ աշխարհամասային Եվրոպայի երկրներում աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական դիրքորոշումների էական ու անխուսափելի վերանայումներ տեղի կունենան։ Մեծ հաշվով, աշխարհը կտեղափոխվի երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ համարվող պահին` 1945 թ-ի սեպտեմբերի 2-ին եղած աշխարհաքաղաքական իրավիճակ ճիշտ այնքան, որքան որ դա թույլ կտան ԱՄՆ - Ռուսաստան արդի հարաբերությունները։

Բրիտանական կուժի հետ տեղի ունեցածը միայն թվում է, թե ոչ մի կապ չունի մեր տեղական կուլայի հետ։ Մինչդեռ իրական կյանքում հետևանքները իրենց երկար սպասել չեն տա, իսկ կուժի ու կուլայի միջև զուգահեռները ավելի քան տեսանելի են։ Օտար ու այլ կուժերի հետ հիմա տեղի ունեցողը մեր տեղական կուլայի զույգ ականջին օղ պետք է դառնա։ Չէ՞ որ ամեն նշանակում իր անխուսափելի վերջն ունի։ Կարևորն այն է` այդ վերջը ժողովրդի կամքո՞վ կկատարվի, թե՞ նշանակողները կանեն։

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»