Արտաքին 4 տարի առաջ - 12:51 09-07-2022

ՌԴ իշխանությունները ուկրաինացիների համար առնվազն 18 «զտման ճամբար» են ստեղծել․ NYT


Միացյալ Նահանգները հայտնաբերել է առնվազն 18 «զտման ճամբար» ուկրաինացիների համար, որոնք ստեղծվել են Ռուսաստանի իշխանությունների և ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից: Այս մասին հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օստրիանը, հայտնում է The New York Times-ը։

Օստրյանի խոսքով՝ ճամբարները գտնվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում և Ռուսաստանի հարակից շրջաններում։ Դրանք գործում են դպրոցներում, մարզամշակութային հաստատությունների տարածքներում։

ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական իշխանությունները սկսել են նախապատրաստվել «ֆիլտրման» գործընթացին դեռևս փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժումից առաջ։ Նրանք, մասնավորապես, կազմել են այն մարդկանց ցուցակները, «որոնց սպառնալիք են համարել ռուսական վերահսկողության համար»: Այդ ցուցակներում ընդգրկված են, մասնավորապես, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։

Օստրիանը ուկրաինացիների «զտման» գործընթացը և նրանց հետագա արտահանումը Ռուսաստան համեմատել է Ստալինի ժամանակների զանգվածային արտաքսումների հետ։

Ուկրաինայի իշխանությունները պնդում էին, որ պատերազմի սկսվելուց հետո երկրի մոտ 1,6 միլիոն բնակիչ բռնի կերպով տեղափոխվել է Ռուսաստան, այդ թվում՝ մոտ 250 հազար երեխա։ Այս թվերը հնարավոր չէ ճշտել, նշել է Օստրիանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել