Երևան +11°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:17 09-07-2022

Ռուսական գաղութներում բանտարկյալներին հավաքագրում են պատերազմին մասնակցելու համար․ Gulagu.net

Ռուսաստանի տարբեր շրջանների գաղութներում բանտարկյալներին հավաքագրվում են պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է բանտարկյալների իրավունքների պաշտպանության Gulagu.net նախագիծը՝ վկայակոչելով իր թեժ գծի հաղորդագրությունները։

Gulagu.net հեռագրային ալիքում մեջբերված հաղորդագրություններում խոսվում է Նիժնի Նովգորոդի մարզի, Մորդովիայի և Կրասնոդարի երկրամասի գաղութներում բանտարկյալների հավաքագրման մասին: