Խորհրդարանական ընդդիմության մի շարք աջակիցներ այսօր գտնվում են բանտում՝ ցույցերին մասնակցելու, ցույցերին մասնակցելու համար գումար առաջարկելու, իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորանք հասցնելու մեղադրանքներով։ Բանտում է գտնվում պաշտպանության նախկին նախարարը՝ չեխական զենք գնելու գործով։ «Ազգային ժոովրդավարական բևեռ» կուսակցության մի շարք անդամներ նույնպես բանտում են՝ 2016-ին ՊՊԾ գնդի վրա հարձակման գործով։ Արդյո՞ք ընդհանուր բան կա այս գործերի միջև։ Եվ արդյո՞ք իշխանությունները կարող են կարճել այս գործերը կամ համաներում կիրառել նշված անձանց նկատմամբ։
Պաշտպանության նախկին նախարարին պահում են բանտում ցույց տալու համար, թե ինչ կարող է լինել պետական պաշտոնյայի հետ, որը ոչ ռուսական զինամթերք է ձեռք բերել ՀՀ բանակի համար։ Փաստաբանները պնդում են, որ նրան բանտում պահելու իրավական հիմք չկա։ Ենթադրելի է, որ նրան բանտարկել են Մոսկվայի պահանջով։
«Ազգային ժողովրդավարական բևեռի» որոշ անդամներին բանտում պահելը նույնպես քաղաքական ենթատեքստ ունի։ Այս կուսակցությունը հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու հարցեր է բարձրացնում։ Հետևաբար նրանց բանտում պահելը նույնպես ՌԴ շահերից է բխում։
Խորհրդարանական ընդդիմության համակիրներին բանտարկելը մեծ թափ առավ ՀՀ վարչապետի ՌԴ այցից հետո։ Ենթադրելի է, որ նրանց կալանավորելու խնդիրը ՀՀ վարչապետն իր հետ բերել էր Մոսկվայից։ Այսպես ՌԴ-ն միջորդավորված ճնշում գործադրեց ընդդիմության վրա՝ ակնկալելով, որ վերջինս կհրաժարվի «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» նախապայմանից։
Քաղկալանավոր ունենալն անկախ-ժողովրդավարական երկրին անհարիր է։ Եթե իշխանություների շարքերում քաղաքական գործիչներ կան, ապա պիտի քաղաքական հանգամանքներով կալանավորված անձանց ազատ արձակելու հարց բարձրացնեն։ Այդպիսով՝ ժողովրդին ցույց կտան, որ բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ համքարային եղբայրական վերաբերմունք ունեն, իսկ աշխարհին ցույց կտան, որ ՀՀ ինքնիշխանությունն իրենց համար ավելի կարևոր է, քան Մոսկվայի «խնդրանքները»։
Հիշեցնենք, որ ներկայիս վարչապետը նախկիների օրոք համաներմամբ է ազատ արձակվել։Եվ եթե ՀՀ իշխանություններն այսօր ռուսական բալալայկայիտակ չեն պարում, ապա կարող են ազատ արձակել քաղաքական հանգամանքներով կալանավորված անձանց, որոնցից ոմանք,հնարավոր է, հարգանքով և երախտագիտությամբ կվերաբերվեն ՀՀ պաշտոնյաներին և նրանց կանանց։
-
Թաթուլ Մկրտչյան
-
անկախական
-