Ներքին 4 տարի առաջ - 20:51 07-07-2022

Ինչքան ձայն էր հավաքել ՔՊ-ն Ելփինում

Այսօր Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Ելփինի բնակչությանը խաղաղություն խոստացած Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն Ելփինում նախորդ խորհրդարանական ընտրություններին հավաքել են 383 ձայն, «Հայաստան» դաշինքը` 57, «Պատիվ ունեմ» դաշինքը` 10 ձայն: