Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:38 07-07-2022

Ղարաբաղի խնդրի «լուծումից» հետո Կովկասում բոլոր երկրները պետք է համախմբվեն. Յըլդըրըմ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մասնակցել են «Անկարայի առևտրի պալատի» կողմից կազմակերպված «Թյուրքական աշխարհի խորհրդարանների հիմնադրամը հանուն զոհերի հիշատակման և ոգեկոչման» խորագրով արարողությանը:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել և խոսել Ղարաբաղի և Հայաստանի մասին:

Նա նշել է, որ Բալկաններում այսօր իրավիճակը եթե հանգիստ է, ապա դա Թուրքիայի հավասարակշռված քաղաքականության արդյունքն է տարածաշրջանի երկրների նկատմամբ, ինչպես նաև Էրդողանի նախաձեռնողականության արդյունքը: Դրա լավագույն օրինակը, ըստ Յըլդըրըմի, այն է, որ Ղարաբաղի խնդիրը 26 տարի անց «լուծվեց»:

«Մեր տարածաշրջանը՝ Բալկանները, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը, չպետք է լինի վայր, որը հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ խոսքը խառնաշփոթի, քաոսի, ներքին պատերազմների և ահաբեկչության մասին է: Հակառակը՝ թող վերածվի մի տարածաշրջանի, որտեղ մշտական են բարեկեցությունը, խաղաղությունը և եղբայրությունը: Մեր բոլոր ջանքերը դրա համար են»,- փորձել է հավաստիացնել թուրք պաշտոնյան։

Նրա բնորոշմամբ՝ Ղարաբաղի խնդրից հետո Կովկասում բոլոր երկրները պետք է համախմբվեն:

«Հայաստանին էլ ենք արել այս կոչը: Ցանկանում ենք, լեզվական, կրոնական, ռասայական տարբերությունները, տարակարծությունները ոչ թե մեզ բաժանող, այլ միավորող հատկանիշներ լինեն»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան