Ներքին 4 տարի առաջ - 14:26 07-07-2022

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Ներքին Հանդ և Շիկահող

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Գեղամ Մանուկյանը հուլիսի 6-ին այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկեր կազմելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

Պատգամավորներին ուղեկցել է պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի և համայնքային պաշտոնյաների հետ պատգամավորներն այցելել են Ներքին Հանդ եւ Շիկահող համայնքներ, հանդիպել բնակիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են տիրող իրավիճակը, իրենց մտահոգությունները։ Հատկապես Ներքին Հանդում բնակիչները մտահոգություն են հայտնել 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին թշնամու առաջխաղացումների առիթով, որը լուրջ անվտանգային սպառնալիք է դարձել բնակավայրի, ինչպես նաեւ՝ հայ դիրքապահների համար։

Տեղում կատարված դիտարկումներից անգամ պարզ է դարձել, որ հակառակ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունների, վերջին ամիսներին Ներքին Հանդում թշնամու առաջխաղացում է եղել, սակայն հնարավոր էր այն արգելակել ու թույլ չտալ հավելյալ սպառնալիքներ ստեղծել անվտանգային համակարգի համար:

Պատգամավորները, ափսոսանք հայտնեցին, որ, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, տեղում իրավիճակը քննարկելու համար այդպես էլ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները չէին մասնակցել այցին եւ տեղում ներկայացրել իրենց հիմնավորումները։ Հարցը մնում է բաց, ու արձանագրելի է, որ Ներքին Հանդի հատվածում եւս 2022 թվականի գարնանը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու առաջխաղացում, որն այդպես էլ չի կասեցվել։
Այցից հետո առավել քան պարզ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ մոռացության տրվեն իրենց անգործության հետեւանքով խայտառակ զիջումներն ու նահանջները եւ կարեւոր է նման այցերով, հարցապնդումներով բարձրաձայնել իրավիճակն ու թույլ չտալ կեղծիքով քողարկել մեր երկրին սպառնացող վտանգները։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով