Ներքին 1 տարի առաջ - 12:31 07-07-2022

Հիսուս Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիս սարի վրա. Փաշինյան

Կառավարության հերթական նիստում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Պողոսյանն ասաց, որ քովիդի պատճառով ժամանակավորապես արգելվել էին որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատների կազմակերպումը։

Փաշինյանը, ի հավելում, ասաց. «Մենք այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից զրոյից, մաքուր կետից ընկերությունը նորից սկսելու հնարավորություն ստանա։ Պետությունն ինքն իրեն զրկում է պոտենցիալ հինգ միլիարդ դրամ տարեկան եկամուտից»։

Թեմայի հետ կապված՝ վարչապետը հավելեց, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ Հատիս սարի վրա Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ և համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն Կառավարություն։ Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, կարծում ենք, որ ինքը էական զբոսաշրջային հետաքրքրություն է առաջացնելու ՀՀ-ի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։