copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:08 06-07-2022

Ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողն ինքնասպան է եղել

Ադրբեջանական բանակի զինծառայողն ինքնասպան է եղել. այս մասին haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող Ռավան Թաղիևն իր ինքնաձիգից կրակել է ինքն իրեն։

Զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդելը) հատկանիշներով, այժմ կատարվում է նախաքննություն։