Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:55 06-07-2022

Քցող-թռչողների «բնօրրանը»

Հայաստանում կա՞ մեկը (թերևս ՀՀ երրորդ նախագահից բացի), որը գոնե մոտավորապես պատկերացնում է իր ապագան, թեկուզ՝ մոտակա: Վստահ եմ՝ չկա… Միմյանց ուղղվող «Բա լավ, հետո ի՞նչ ա լինելու» տրենդային դարձած հարցերի հարցն է հիմնավորում կասկածներս:

Հարկավ, կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն հակադարձել ինձ՝ նշելով, որ այլ տեղերում, այլ երկրներում նույնպես չգիտեն իրենց գլխի գալիքը, որ միգրացիոն պրոցեսներն ու մարդկանց խուռներամ հոսքերն ամենուր են: Ի գիտություն ընդունելով արտաքին ու ներքին մի շարք գործոնների առկայությունն ու բերված հակափաստարկը չդիտարկելով իբրև մխիթարություն՝ փորձենք հասկանալ, թե ինչու է այդպես: Մինչ դրան անդրադառնալը, սակայն, հրապարակման սկզբում արված հիշատակումն առկախ չթողնելու համար հիշեցնեմ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին մասնակցած Սերժ Սարգսյանը, իր ելույթում անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակին ու դրանք համարելով մտահոգիչ, նշել էր, որ ձեռնարկվելիք կտրուկ քայլերի շնորհիվ պետք է հասնել նրան, որ 2040 թվականին Հայաստանն ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ։ Արտագաղթի տեմպերից, դրա պարունակած ներքին վտանգներից, ժողովրդագրական առկա խնդիրների թվարկումից զատ՝ երրորդ նախագահը նախանշել էր նաև դրանցից ձերբազատվելու «ճանապարհային քարտեզը»՝ արտագաղթի դադարեցում, ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Առերևույթ տեսանելի «սոցիալական այսբերգի» անտես, ստորին խութերի մասին եմ ուզում խոսել ստորև:

Ի տարբերություն պետականության պատմություն ունեցող երկրների, որոնք առաջնորդվում են հեռագնա ռազմավարությամբ, մենք նման «շռայլություն» մեզ թույլ տալ չենք կարող, քանի որ մենք չունենք էլիտա ու այն ձևավորելու թե՛ կադրային բանկ, թե՛ ժամանակամիջոց: Քաղաքակիրթ երկրները, որպես կանոն, իրենց գործողությունները ծրագրում են առնվազն հիսուն տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով ամենայն մանրուք՝ սոցիալ-կենցաղայինից մինչև հոգեբանական, ինչն էլ ապահովում է ընթացքի կայունությունը: Ասվածը հիմնավորեմ ճապոնական «Նիպոն» պողպատաձուլական ընկերության նախագահի օրինակով, որը, դիմելով իր վարձու կառավարիչներին, մի առիթով ասել է. «Դուք պետք է մշտապես ձգտեք ապահովել ձեր աշխատակիցներին կայուն վաստակով, բայց գլխավորը, որ պետք է մշտապես հիշեք, առաջին հերթին նրանց ապագայի հույսով ապահովելն է»:

Նման ղեկավարի, նման մոտեցման Հայաստանում երբևէ հանդիպած կա՞ք: Իհարկե, ո՛չ: Հայաստանում տրենդի մեջ են «քցելը», աշխատավարձի վճարման պարբերական դարձած ուշացումները, առաջինը սեփական «ծառը» ջրելու «պապենական իմաստնությունն» ու գեղեցկատես, երկարոտն ու «քաղաքականապես գրագետ» հավաքարարների աշխատանքի հրավիրումը։ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Սա մեջբերում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածից: Ակնառու խաբեությունը, Հայաստանում խոր արմատներ ձգած ձևի ու բովանդակության, ասվածի ու արվածի պարզ համեմատությունն իսկ բավարար են հասկանալու համար, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին անհավատ, անաստված երկիրն է…

Սա մի երկիր է, որի «պլյուս» և «մինուս» բևեռները անդառնալիորեն փոխված են, սա երկիր է, որտեղ երիտասարդները ընտանիքներ չեն կազմում՝ համապատասխան միջոցներ չունենալու պատճառով: Նույնը վերաբերում է նաև «անհարկի» գլխացավանք դիտարկվող ծնունդների նվազմանը, այսինքն՝ ժողովրդագրական աղետ դիտարկվող ազգի ծերացմանը: Սա դույզն-ինչ չի անհանգստացնում հայենասիրության մասին բարբառողներին ու կուրծք ծեծողներին, որոնց ճամպրուկները՝ շեմին, օդանավերը՝ թռիչքի պատրաստ, առագաստանավերն էլ լազուրե ափերում են… Չէ՛, ամենևին էլ նրանք չեն ազգի դավաճանները, այլ նրանց հանդուրժողներն ու արդարացնողները: Քանի որ վերջիններիս փափագը ոչ թե իրավական, օրինապահ, երաշխավորված ապագա ունեցող երկիր կառուցելն ու նրանում ապրելն է, այլ իրենց պաշտպանյալների նման ուտել-թռնելը…

Ակամայից վերհիշում ես հանրահայտ հետախույզ Լոուրենս Արաբացու՝ հայերին տրված, հայերին վերաբերող «ռենտգենյան նկարագիրը». «Հայերը չպետք է ունենան Հայաստանը՝ բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Նրանք ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Նրանք զբաղված են առնել-ծախելով ու սերված լինելով առնող-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված՝ նրանք լավ առնող-ծախողներ են: Նրանք կարող են գնալ աշխարհում ցանկացած տեղ առևտուր անելու, ոչ թե ստեղծելու, ոչ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու: Զարգացման գործը կազմակերպելու համար էլ նրանք չեն աշխատի: Նրանք այդ հողերը արտոնագրային կառավարման կտան ուրիշներին: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի, շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժով վաստակած դրամի»։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն

Ձեզ գուցե հետաքրքրի