Արտաքին 4 տարի առաջ - 09:06 06-07-2022

Օլիգարխների ունեցվածքն առգրավելու համար իրավական հիմքեր են անհրաժեշտ․ Շվեյցարիա

Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսը չի աջակցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ ռուսաստանցի օլիգարխների Արևմուտքում սառեցված ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու առաջարկը, հաղորդում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Լուգանոյում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում՝ Շմիգալը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների արժեքը գնահատել է 300-500 միլիարդ դոլար:

«Մենք առաջարկում ենք ազգային և միջազգային օրենսդրության բանաձև գտնել, որը թույլ կտա բռնագրավել սառեցված ակտիվները»,- ասել է Շմիգալը։

Շվեյցարիայի իշխանություններն անցած տարի երկրում սառեցված ռուսական ակտիվները գնահատել են 6․5 միլիարդ դոլար, սակայն Կասիսը դեմ է եղել դրանց ավտոմատ կերպով բռնագրավմանը:

Նա հայտարարել է անհատի շահերն ու իրավունքները պետությունից պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ ակտիվները բռնագրավելու համար, նրա կարծիքով, համապատասխան իրավական հիմքեր են անհրաժեշտ։

Ընդ որում, Ինյացիո Կասիսը իրավական խնդիր չի տեսնում ռուսաստանցի օլիգարխների ակտիվների սառեցման հարցում։

«Դեմոկրատական ​​երկրների ճնշող մեծամասնությունում գործող կանոնների համաձայն մենք կարող ենք սառեցնել ակտիվները՝ պարզելու համար դրանց ծագումը»,- ասել է նա լրագրողներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին