Մամուլ 4 տարի առաջ - 08:13 06-07-2022

Ով կարող է դառնալ Երևանի քաղաքապետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետի պաշտոնի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն կա՝ տեղից ելնողը հավակնում է այդ պաշտոնին, քանի որ օրենքն ասում է․ «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»: Այսինքն՝ եթե պատգամավոր դառնալու համար տեւական ժամանակ Հայաստանում մշտական բնակության պահանջ կա, ապա այս պարագայում ցանկացած մեկը կարող է ընտրություններից անմիջապես առաջ հրաժարվել օտար երկրի քաղաքացիությունից եւ առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Դա է պատճառը, որ մոտ մեկ տասնյակ հավակնորդների անուններ են շրջանառվում։

Իշխանական թեկնածուն, ինչպես հայտարարվել է, Տիգրան Ավինյանն է։ Իսկ ընդդիմությունից շրջանառվում են Արթուր Վանեցյանի, Լեւոն Քոչարյանի, անգամ Տարոն Մարգարյանի անունները։ Ինքնառաջադրվել է նաեւ Ռուսաստանից ժամանած Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Ռուբեն Վարդանյանի, անգամ Արման Թաթոյանի ու Հայկ Մարությանի մասին է խոսվում։ Ի դեպ, իշխանությունները մի պահ որոշել էին Երեւանի արտահերթ ընտրություններ կազմակերպել 2022-ի հոկտեմբերին, սակայն հետո հրաժարվել են այդ մտքից։ Եթե անգամ հերթական ընտրություններ չլինեն, առնվազն մինչեւ 2023-ի գարուն հաստատ ընտրություն չի լինի։ Հերթականի ժամկետը 23-ի սեպտեմբերն է։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա