Արտաքին 4 տարի առաջ - 17:29 05-07-2022

Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության. Իրանի ԱԳ նախարար

Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆայսալ Միքդատի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ermenihaber-ը:

Իրանցի նախարարն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում:

«Հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,- նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ պետք է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը:

«Ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի համար»,- ասել է։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ մեղադրել էր Թուրքիային Սիրիա նոր ներխուժում ծրագրելու համար։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց