Ավելին 4 տարի առաջ - 13:45 05-07-2022

Իտալական Ալպերում սառցադաշտի փլուզման հետևանքով 7 մարդ զոհվել է, 15-ը՝ անհետ կորել

Իտալական Ալպերում մեծ սառցադաշտ է փլուզվել։ Առնվազն յոթ մարդ զոհվել է, տասնհինգը դեռևս անհետ կորած են համարվում։ Վնասվածքներ է ստացել ութ մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Աղետի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են ուղղաթիռների և որոնողական շների միջոցով:

Մարմոլադա կոչվող սառցադաշտը գտնվում էր համանուն լեռան լանջին։ Դա Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնաշղթայի՝ Դոլոմիտյան Ալպերի ամենաբարձր լեռն է։ Մարմոլադայի բարձրությունը 3300 մետր է։ Դոլոմիտյան Ալպերը զբոսաշրջության համար նախընտրելի վայր է ինչպես ձմռանը՝ դահուկներով սահելու համար, այնպես էլ՝ ամռանը: Զոհվածները և տուժածները տարբեր երկրներից ծամանած զբոսաշրջիկներ են։

Տեղի փրկարար ծառայության ներկայացուցիչ Վալտեր Միլանն ասել է, որ թեև ողբերգության անմիջական պատճառը դեռևս պետք է պարզվի, սակայն, ամենայն հավանականությամբ, սառցադաշտը սկսել է հալվել և քանդվել վերջերս Իտալիայում գրանցված անոմալ շոգի պատճառով։ Նրա խոսքով, նույնիսկ երեք կիլոմետր բարձրության վրա, որտեղ սառույցն ու ձյունը սովորաբար չէին հալվում, վերջին օրերին օդի ջերմաստիճանը +10 աստիճանի (ըստ Ցելսիուսի) սահմաններում է եղել։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որը ժամանել է աղետի վայր, հայտարարել է, որ սառույցի հալման պատճառ դարձած անոմալ շոգը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, որը վերջին տարիներին ավելի ու ավելի է զգացվում Եվրոպայում։ «Այսօր ողջ Իտալիան սգում է զոհերի համար,- ասել է նա:- Կարող է որոշ անսպասելի գործոններ հայտնաբերվեն, բայց միանգամայն պարզ է, որ հիմնական պատճառը կլիմայի հետ կապված իրավիճակն է և բնապահպանական իրադրության վատթարացումը: Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի նվազագույնի հասցնի նման իրադարձությունների կրկնության հավանականությունը»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում