Ներքին 4 տարի առաջ - 17:08 04-07-2022

Օդանավակայանի փոխանակման կետում եվրոյի փոխարժեքը խիստ տարբեր է

ՀՀ դրամի փոխանակման կետերում ու բանկերում եվրոյի փոխարժեքը հաշվում են 430 դրամ, իսկ Զվարթնոց օդանավակայանի Դյութի Ֆրիում՝ 570 դրամ։ Եվրոյի փոխարժեքը շուկայական է, իսկ օդանավակայանը իր փոխանակման կետն ունի և ինչ փոխարժեք ուզի, կարող է դնել։ Սա վերաբերում է նաև այլ երկրների օդանավակայաններին։ Դրա պատճառով տարբեր երկրների այցելուներ չեն ցանկանում օդանավակայաններում դումար փոխանակել, քանի որ փոխարժեքը նման կերպ է։

Այս ամենի մասին Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշումը հասկանալու համար oragir.news-ը կապ հաստատեց Կենտրոնական բանկ՝ հասկանալու համար, թե որն է պատճառը, որ տարբեր փոխանակման կետերում եվրոյի փոխարժեքը այդքան տարբեր է։ Մեզ բանկից չպատասխանեցին՝ հայտնելով, որ խնդրի առնչությամբ պետք է գրավոր հարցում ուղարկենք Կենտրոնական բանկ, ինչը մենք արեցինք։

Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ «Արմենիա» միջազգային օդանավակայանում քարտով վճարում իրականացնելու հնարավորություն չկա։ Օդանավակայանի կենտրոնական դրամարկղում վճարումներ հնարավոր է իրականացնել միայն կանխիկ գումարով։ Մինչդեռ օդանավակայանի տարածքում պարբերաբար լրացուցիչ վճարումներ կատարելու հարց պարբերաբար առաջանում է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը