Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:18 04-07-2022

Վրաստանը հերքում է, որ պատժամիջոցները շրջանցելով ռադիոսարքեր է մատակարարել Բելառուսին

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը կեղծ է անվանել պատժամիջոցները շրջանցելով Բելառուսին ռադիոկապի համակարգեր մատակարարելու մասին տեղեկությունը և լրագրողներին մեղադրել է գերատեսչությունը վարկաբեկելու փորձի մեջ։

Ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաալիքի սյուժեում ասվում էր, որ ամերիկյան արտադրության ռադիոսարքերը Վրաստանից ուղարկվել են Ուզբեկստան, այնտեղից էլ՝ Բելառուս, ինչը, սյուժեի հեղինակների տեղեկատվությամբ, համարվում է միջազգային պատժամիջոցների խախտում։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ արտահանումն Ուզբեկստան իրականացրել է «Կոմմունիկոմ» ընկերությունը, որը Վրաստանում Motorola Solutions-ի պաշտոնական ներկայացուցիչն է: Ապրիլի սկզբին պաշտոնապես հայտարարվել են ռադիոկապի ռետրանսլյատորների մասին։ Նշված ստացողն է «Ուզելտեխպրոմ-Մոտորոլա-Տելեկոմ-Ռադիո»-ն, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Նշված ապրանքները չեն պահանջում երկակի նշանակման արտահանման թույլտվություն, իսկ ստացող ընկերությունը Ուզբեկստանում Motorola-ի պաշտոնական ներկայացուցիչն է»,- ասվում է եկամուտների ծառայության հայտարարության մեջ:

Այստեղ նշվում է նաև, որ Վրաստանի պետական ​​մարմինների իրավասության մեջ չեն մտնում վերաարտահանման հարցերը. նրանք չեն հետևում, թե արդյոք ապրանքները մնում են նշանակման երկրո՞ւմ, թե՞ վերաուղարկվում են այլ պետություն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան