Արտաքին 1 տարի առաջ - 14:30 03-07-2022

Կուրսկի մոտ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Հուլիսի 3-ի գիշերը Կուրսկին մոտենալիս երկու ուկրաինական «Ստրիժ» անօդաչու թռչող սարքեր են խոցվել ՀՕՊ ուժերի կողմից, հաղորդել է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը։

«Զինվորականների գրագետ գործողությունների շնորհիվ տուժածներ չկան»,- գրել է նա իր Telegram-ալիքում՝ հրապարակելով խոցված ԱԹՍ-ների լուսանկարները։

Ստարովոյտը նաև իր ցավակցությունն է հայտնել հարևան Բելգորոդում զոհվածների ընտանիքներին, որտեղ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել հուլիսի 3-ի գիշերը։ Մարզպետը կատարվածը «թշնամու հարձակում» է անվանել։

Ձեզ գուցե հետաքրքրի