Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:56 03-07-2022

Ուկրաինան գնդակոծել է ՌԴ Բելգորոդ քաղաքը․ կան զոհեր

Այսօր, հուլիսի 3-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Ուկրաինայի կողմից սկսվել է Բելգորոդի գնդակոծությունը։

Մայակովսկի, Միչուրին, Չումիչով, Պոպով և Պավլով փողոցներում մասնակի ավերվել է 11 բազմաբնակարան շենք, ինչպես նաև 39 առանձնատուն, որոնցից հինգն ավերվել է ամբողջությամբ։

Հիվանդանոց են տեղափոխել երկու տուժածի՝ մեկ տղամարդու և 10 տարեկան մեկ երեխայի։ Տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է։ Տեղում անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվում։ Այս պահին տեղեկություններ կան երեք զոհերի մասին, իր Telegram-ալիքում գրել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Մարզի ղեկավարի խոսքով, այսօր կիրականացվեն բոլոր անհրաժեշտ չափագրումները և կսկվսեն վերականգնման աշխատանքները։

Փտրվարի 24-ից, ռուսական զորքերի հատուկ գործողության մեկնարկից ի վեր, Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է հարևան պետության կողմից։ ՌԴ տարածքում առաջին քաղաքացիական անձը՝ մարզի Սոլոխի գյուղի 18-ամյա բնակիչ Ռուսլան Նեֆեդովը, զոհվել է մայիսի 11-ին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ