Ներքին 4 տարի առաջ - 20:27 02-07-2022

Ֆիլիպ Կիրկորով, Սոսո Պավլիաշվիլի, Արմենչիկ․ որ հայտնիներն են ներկա Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին

Oragir.news-ը շարունակում է հետևել «օրվա հարսանիքին»։ Ինչպես տեղեկացրել էինք, այսօր գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինը, ամուսնանում է։

Հարսանիքն այժմ անցկացվում է Dvin music hall-ում, իսկ հարսանյաց հանդիսությունը վարում են հայտնի հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը։

Հարսանյաց արարողությանը մասնակցում են հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր կարկառուն դեմքերը, երգում են Կարեն Սևակը, Մարտին Մկրտչյանը, ում 3 երգի արժեքը 3000-4000$ է, Ռազմիկ Ամյանը՝ 20 րոպեն՝ 6000$, Սիլվա Հակոբյանը՝ 3 երգը՝ 4000 $: Արարողությանը մասնակցում են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Սոսո Պավլիաշվիլին, Հռիփսիմե Հակոբյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գարիկը, Սոնա Ռուբենյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը։

Հարսանեկան պարի պարուսույցը «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանն է։

Հյուրերի թվում են նաև ՀՀԿ նախկին պատգամավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու ամուսինը՝ պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել