Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 02-07-2022

Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի մասին որեւէ տվյալ չկա։ Բանկային հաշիվներին մնացորդները տարեվերջին բավականին ավելացել են․ եթե նրա հաշվին տարեսկզբին առկա է եղել 2000 դոլար, ապա տարեվերջին այն դարձել է 7000 դոլար, 630 հազար 920 դրամը դարձել է 3 մլն 369 դրամ, իսկ 185 հազար դրամը՝ 318 հազար դրամ։
Պատգամավորը 2021-ի վերջին կանխիկ գումարի պակաս չի ունեցել․ նրա մոտ կանխիկ եղել է 15 մլն դրամ եւ 8000 դոլար։ Նախորդ տարվա տարեկան հայտարարագրում եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը նա ստացել է խորհրդարանից՝ ընդհանուր 3 մլն 283 հազար դրամ։ Վարդանյանը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել։
Նշենք, որ 2012 թվականին, երբ Վարդանյանը Սոցապ նախարարն էր, 2 մլն դրամ եւ 5000 դոլար ուներ, 2013-ին՝ 1 մլն դրամ եւ 4000 դոլար, 2014-ին՝ 4 մլն դրամ եւ 7000 դոլար։ 2015-ին որոշ փոփոխություններ են տեղի ունեցել․ նա 25 000 դոլարով բնակարան է վաճառել։ Բացի այս, Վարդանյանը վաճառել է նաեւ գեղարվեստական նկար 3 մլն դրամով։ Պաշտոնյայի դրամական միջոցները 2015-ին կազմել են 9 մլն դրամ եւ 24 000 դոլար։
Պարզվում է՝ Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքով է զբաղվել նաեւ 2016-ին․ նա այդ տարի 5 մլն դրամով նկար է վաճառել, իսկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 25 000 դոլար։ 2018-ին պաշտոնը դադարեցրել է հետեւյալ ֆինանսական վիճակով՝ 8 մլն դրամ եւ 15000 դոլար։
Իսկ, ահա, 2021 թվականին պաշտոնը ստանձնել է 21 մլն դրամի եւ 8000 դոլարի չափով կանխիկ գումարով։ Բանկային հաշիվներին առկա է եղել 2000 դոլար, 630 հազար 920 եւ 185 հազար 739 դրամ։ Նրա ընտանիքի անդամների ունեցվածքին կանդրադառնանք առաջիկայում:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել