Մամուլ 4 տարի առաջ - 08:28 01-07-2022

Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ ԶՄՊԿ-ն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է․ այս մասին մեզ ահազանգում են կոմբինատի որոշ աշխատակիցներ։ Ասում են՝ կոմբինատի նոր ղեկավարությունն իր տեղում չէ, չեն տիրապետում մասնագիտական խնդիրներին, անխնա շահագործում են հանքը, սակայն՝ նվազագույն արդյունքներով, քանի որ մասնագետների լրջագույն խնդիր կա։ Մի խոսքով, անկառավարելի վիճակ է ստեղծվել, եւ մեր զրուցակցի բնորոշմամբ՝ «ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՄՊԿ-ն»։


Դեռ ամիսներ առաջ մենք գրել էինք, որ աշխատողները նամակով դիմելու են կոմբինատի բաժնետերերին, որպեսզի հետ բերեն նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որը հմուտ հանքագործ է ու կարողանում էր ճիշտ կազմակերպել արտադրությունը։ Նրա ղեկավարման տարիներին կոմբինատից հանքանյութի արտահանումը հասել էր 22 մլն տոննայի, 1500 նոր աշխատատեղ էր հիմնվել, աշխատում էին կոմբինատին կից բոլոր ընկերությունները։ Սակայն աշխատակիցների խնդրանք-պահանջը մնացել է անարձագանք»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը