Արտաքին 4 տարի առաջ - 21:51 30-06-2022

Զելենսկին Ինդոնեզիայի նախագահի միջոցով ուղերձ է փոխանցել Պուտինին. դրա բովանդակությունն անհայտ է

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի կողմից։ Այս մասին նա հայտարարել է Պուտինի հետ հանդիպումից հետո, գրում է «Ինտերֆաքսը»։

«Ես նախագահ Զելենսկիի ուղերձը փոխանցեցի նախագահ Պուտինին և երկու առաջնորդների միջև շփումը կարգավորելու պատրաստակամություն հայտնեցի»,- ասել է Ջոկո Վիդոդոն։ Նա նշել է, որ խաղաղության հարցերը միշտ եղել են Ինդոնեզիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, այդ իսկ պատճառով այցելել է Կիև և Մոսկվա։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ տեղյակ չէ հաղորդագրության բովանդակությանը. «Դեռ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց