Ներքին 4 տարի առաջ - 12:36 30-06-2022

Ինչ կենսագրություն ունի Սեդա Սաֆարյանը

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարությունն առաջադրելու է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ Սեդա Սաֆարյանը, հիշեցնենք, մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց իրավապաշտպանն է, զոհված անձանց իրավահաջորդների ներկայացուցիչը դատարանում, մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ էլ «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի 3-րդ համարն էր։

Ստորև ներկայացնում ենք Սեդա Սաֆարյանի կենսագրությունն ամբողջությամբ։ Նշենք, որ նրա կենսագրությունը բաց աղբյուրներում հասանելի չէ, և Oragir.news-ին այն փոխանցվել է։

Կրթությունը

1985-1991թ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
1979-1981թ. Երևան քաղաքի Ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկում, աշխատանքի ուսուցման և գծագրության բաժին

Աշխատանքային փորձ

1991թ. մինչ օրս ՀՀ փաստաբանների պալատի անդամ
2015թ․ մինչ օրս Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հանցավորություն, արդարադատություն և ներքին անվտանգություն», «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի ղեկավար, սահմանադրական և պետաիրավական հարցերի ավագ փորձագետ
2009-2010թ. ՀՀ Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ-183-Ն կարգադրությամբ ստեղծված 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանման և բացահայտման փաստահավաք խմբի անդամ
2006-2007թթ. ՀՀ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան
2008-2010թթ. ՀՀ Փաստաբանների պալատի որակի հանձնաժողովի անդամ
1982-1985 թթ. Նոյեմբերյանի շրջանի (այժմ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջան) Կոթի գյուղի միջնակարգ դպրոց, ուսուցչուհի
1988-1990թթ. Երևան քաղաքի Նոր Նորքի շրջանային գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժին, տեսուչ

Ընդհանուր տեղեկություններ

Ամուսնացած է, ունի 1 որդի, 1 դուստր։ Ամուսինը՝ Սեյրան Ալբերտի Կյուրեղյանը, Արցախյան առաջին (1990-94թթ․), 2016թ․ քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմի մասնակից և վետերան է։ Որդին՝ Կորյուն Կյուրեղյանը, 2020թ․ 44-օրյա պատերազմի մասնակից է, 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններով քաղաքական հետապնդման ենթարկված մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և անձանց շահերի ներկայացուցիչ ՀՀ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին նվիրված 4 զեկույցների համահեղինակ, «2015թ․ «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժման դեմ ոստիկանության ուժային գործողությունների իրավաչափությունը» զեկույցի համահեղինակ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը