ՆԱՏՕ-ի երկրների առաջին տիկինները լուսանկարվել են Պաբլո Պիկասոյի «Գեռնիկայի» ֆոնին
Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում դաշինքի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների տիկնայք լուսանկարվել են Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» կտավի ֆոնին:
Պիկասոն այն նկարել է 1937 թվականին։ Կտավում պատկերված է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Գեռնիկա քաղաքի ռմբակոծությունը։