Ոնց որ որբ լինեք․ Լարսում մյուս երկրների մեքենաները անցնում են, իսկ մերը կանգած են մնում հերթի մեջ․ Թադևոս Ավետիսյան  

Ներքին 2 տարի առաջ - 21:36 29-06-2022
«Գործող իշխանությունը անգործություն է դրսևորում և այդ անգործությունը չի վերաբերում միայն Լարսի խնդրին»։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին։

«Այս իշխանությունը գյուղատնտեսությանը անտարբերությամբ է վերաբերում, որովհետև չի հասկանում գյուղացու քրտինքի, արշխատանքի արժեքը, արդյունքում գյուղացու խնդիրներն այսօր ավելացել են»։

Անդրադառնալով Լարսի խնդրին՝ նա ընդգծեց, որ այս տարի առաջին տարին չէ, որ ծիրանը հասունանում է հունիսին, ու դրա արտահանման հարց կա։

«Պարզ է, որ գյուղմթերքի մի մասը պետք է արտահանվի։ Հիմա փոխանակ խնդիրը լուծեն՝ անընդհատ փորձում են գտնել մեղավորներ ու արդարացումներ, բայց այդ արդարացումները ի՞նչ են տալիս գյուղացուն։ Գյուղացին «շշկտված» կանգնած է։ Ծիրանի կիլոգրամը 120-130 դրամով են գալիս վերցնում, դրա կես գնով էլ մթերվում է։

Եթե էս Կառավարությունում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդ կա, թող գնան, էդ մարդկանց տետրերը նայեն, որտեղ մարդիկ գրել են իրենց ծախսերը, որի արդյունքում՝ բերք են ստացել։ Արդյո՞ք էդ գնով վաճառելու դեպքում էդ մարդիկ կարող են իրենց կատարած ծախսը հետ բերել»։

Ավետիսյանը նաև ընդգծեց, որ Լարսի խնդիրը նոր չի առաջացել, ու պետության խնդիրը Ռուսաստանի ու Վրաստանի իրենց գործընկերների հետ հարցերը քննարկելն ու լուծելն է։

«Մարդկաց ամեն օրը կորուստ է, մարդիկ կորցնում են, արդյունքում դա բերում է հիասթափության։ Էդ հարցը պետք է օպերատիվ լուծել։ Լարսում ներկայացուցիչ ունեինք, էդ ներկայացուցչի վզին բարդեցին ու գործից հանեցին, հիմա մյուսը ո՞ւր է։ Պետք է գնան, մարդկանց հետ բանակցեն ու խնդիրը լուծեն, ոնց որ որբի գլուխ լինեք, մյուս երկրների մեքենաները անցնում են, մերը՝ կանգնած մնում հերթի մեջ»։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ

Ձեզ գուցե հետաքրքրի