Արտաքին 4 տարի առաջ - 16:48 29-06-2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի զարմուհու նկատմամբ  

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական ընդլայնման մասին Ուկրաինայում պատերազմի պատճառով։

Թարմացված ցուցակում ընդգրկված են 12 ռուսաստանցի և ութ ընկերություն։ Նրանց թվում են՝ «Ինտերոսի» ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինը, Սաիդ և Սաիտ-Սալամ Գուցերիևները՝ գործարար Միխայիլ Գուցերիևի որդին և եղբայրը, Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը և նրա կինը՝ Աննա Ցիվիլևան, որը, լրատվամիջոցների տվյալներով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհին է։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Կոլմար» ածխային ընկերությունը, որտեղ տնօրենների խորհուրդը գլխավորում է Ցիվիլևան, ինչպես նաև Մոսկվայի արդյունաբերական բանկը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան