Արտաքին 4 տարի առաջ - 15:59 29-06-2022

Պուտինը պատերազմ չէր սկսի, եթե կին լիներ. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է «թունավոր առնականության կատարյալ օրինակ»: Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Եթե ​​ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կին լիներ, պատերազմը չէր սկսվի, կարծում է Ջոնսոնը։

«Եթե Պուտինը կին լիներ, ինչը նա ակնհայտորեն չի հանդիսանում, բայց եթե լիներ կին, ես իսկապես չեմ կարծում, որ նա կսկսեր այս խելագար մաչո պատերազմը, ներխուժումը և բռնությունը այն տեսքով, ինչպես նա արեց»,- ասել է նա լրագրողներին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերը մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը. «Ծեր Ֆրեյդը իր կենդանության օրոք կերազեր նման օբյեկտի մասին՝ հետազոտության համար»,- հայտարարել է նա:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո