Արտաքին 4 տարի առաջ - 13:44 29-06-2022

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում. ճաշացանկում՝ «Ռուսական աղցան»  և առանցքային որոշումներ դաշինքի ապագայի վերաբերյալ

Սպասելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և աշխարհի այլ առաջնորդների ժամանմանը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, պաշտոնյաներն ու լրագրողները խիստ զարմացած էին կոնգրես-կենտրոնի ռեստորանի ճաշացանկի հենց առաջին տողում «Ռուսական աղցան» հայտնաբերելով, գրում է Reuters-ը։

Ոլոռով, կարտոֆիլով, գազարով և մայոնեզով աղցան մատուցվում է իսպանական շատ ռեստորաններում, սակայն գագաթնաժողովում, որտեղ ակնկալվում է, որ Ռուսաստանը դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգում կնշվի որպես անվտանգության սպառնալիք, «Ռուսական աղցանը» տարակուսանք է առաջացրել։

Թեև, բացի աղցաններից, գագաթնաժողովի ճաշացանկը շատ ավելի լուրջ բաներ է պարունակում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ առանցքային որոշումներ կկայացվեն։

«Մենք կհաստատենք նոր ռազմավարական հայեցակարգը, կամրապնդենք մեր պաշտպանունակությունը և որոշում կընդունենք Ուկրաինային տրամադրվելիք օգնության համապարփակ փաթեթի վերաբերյալ»,- վստահեցրել է նա։

BBC-ի հաղորդմամբ, չորս ամիս շարունակ Ուկրաինայից ստացվող վատ լուրերից ֆոնին ՆԱՏՕ-ի առաջնորդները նշելու բան ունեն. Թուրքիան հանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին անդամակցելու հետ կապված է իր առարկությունները:

ՆԱՏՕ-ի համար, որը փորձում է Ուկրաինային այնպիսի սպառազինություն տրամադրել, որը կզսպի ռուսական ուժերի աստիճանական առաջխաղացումը, սա հսկայական իրադարձություն է:

Շվեդիան և Ֆինլանդիան իրենց հետ բերում են ժամանակակից բանակներ, ամենաառաջադեմ տեխնոլոգիաներ և Բալթիկ ծովի երկար ափ:

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր գագաթնաժողովում հանդես կգա նախազգուշացումով, որ, նրա խոսքով, «պետք է ավելի խորը փորել»՝ սպասվող ավելի վտանգավոր տասնամյակին պատրաստվելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում