Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:16 28-06-2022

Գյուլնազ տատը հիմա գերեզմանում շուռ ա էկել․ ինչ են գրում Փաշինյանի ասուլիսի մասին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ իր ֆեսյբուքյան պաշտոնական էջի ուղիղ հեռարձակմամբ՝ ԶԼՄ-ներին ընձեռելով մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։ Սակայն մի շարք խմբագիրներ օրեր առաջ հայտարարել էին, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին և կոչ էին արել վարչապետի աշխատակազմին՝ վերադառնալ ասուլիսի դասական ձևին։ Սակայն վարչապետի՝ այս կերպ տեղի ունեցած ասուլիսը միայն լրագրողների շրջանում չէ, որ դժգոհություն էր առաջացրել, բազմաթիվ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ ու քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել՝ սոցցանցերում գրառումներ կատարելով, որոնք ավելի սրվեցին Փաշինյանին ուղղված հարցերի պատասխաններից։

Իրավապաշտպան, ԱՀ մարդու իրավունքնորի նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բա չե՞ք ուզում մի հոդված էլ ձեր գերագույն դավաճանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների վրա կարել։ Հուշեմ. կարաք քրգործ հարուցել «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի» հոդվածով (258.2 հոդված)»:

«Պատիվ ունեմ» կուսակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, գրել է․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։ Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։ Առաջին՝ Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը», փլուզվել է, և մեր քաղաքացիներին տված առանցքային խոստումը չի կարող կատարել։ Երկրորդ՝ Փաշինյանն ասում է, որ գլխավոր շտաբի պետի բացակայության, պաշտպանության ոչ կոմպետենտ նախարարի առկայության և անպատասխանատու գերագույն գլխավոր հրամանատարի պայմաններում մեզ նոր պատերազմ է սպասվում։ Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է նոր՝ խոշոր զիջումների, բայց չեմ էլ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և՛ կորուստներ, և՛ նոր պատերազմ»։

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ իր էջում գրել է․ «Դու էլ տենց հուշիկ, մաս-մաս կտրտվես, ցաք ու ցրիվ շան փայ դառնաս, անսիրտ, փնթի, գիժ»։

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանն էլ Օragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությանը, որ այն համայնքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքում, պետք է հանձնվեն Ադրբեջանին, ասել է, որ չի պատրաստվում Ալիևի ցանկությունները կատարել և չի ուզում իր գյուղն ու իր տունը որևէ մեկին տալ։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ևս անդրադարձել է Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հայտարարած մի քանի մտքերի․ «Բառացիորեն ասեց, որ ներկա Լաչինի միջանցքը անցնելու ա Ադրբեջանին։ Նոր ճանապարհի հայկական հատվածը դեռ կառուցված չի, նախագծման փուլում ա, իսկ 3 նախատեսված տարիներից 2 համարյա անցել են։ Բերձորի ու Աղավնոյի ճակատագիրը որոշված ա՝ բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին նոր ճանապարհի գործարկումից հետո։ Եթե դուք մինչև էս պահը դեռ պատրանք ունեիք այդ մասով, կարծում եմ, այլևս պարզ ա էն, ինչի մասին ահազանգում ենք քանի ամիս ա»։

Ներկայացնենք ևս մի քանի մեկնաբանություններ՝ առանց խմբագրման, որոնք հայտնվել են Փաշինյանի ասուլիս ժամանակ հնչած հայտարարությունների մեկնաբանություններում․

«Սրա ասածներից կարելի է հնդկական սերիալի սցենար գրել»։

«Թյուրիմացություն ես ազգիս գլխին»։

«Լրագրողները ճիշտ են արել բոյկոտել են։ Երբ որ նրանց բանավոր հարց ուղղելու իրավունք չեն տվել, ի՞նչ իմաստ ունի գրավորը, որ նախապես գրվել է։ Ի՞նչ իմաստ ունի ձևական այդ հարցազրույցը»։

«Հիմա նստելու ա նախորդ գիշեր հարցերը պարապի, որ առավոտ ասուլիս տա՞ Իմ սրտի ժողովրդավարության բաստիոնչին»։

«Գերիների մասին եք մտածում, լավ էլի։ Համը մի հանեք։ Երկու տարի է հետևողական եք, չէ՞»։

«Աներեսը։ Մարդ էլ էս աստիճան պադոշ լինի։ Սրա կաշվից որ կոշիկ կարեն, տասը սերունդ կհագնի ու չի մաշվի։ Իսկ հինգ հարյուր տարի հետո, երբ հնէաբանները էդ կոշիկը գտնեն, կզարմանան դրա հաստության վրա»։

«Սաղ Լադիմիրիչի խաղերն ա, թե չէ էս բեղլուն էդքան չկա իրանից մեծ քայլեր անելու»։

«Մարդ պետքա մազոխիստ լինի առնվազն, որ կարողանա սրան լսի, ինչ մնաց հարց տա»։

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ՉԻ , ՍԵՐԺՆ ՈՒ ՄԻՇԻԿԸ ԿՆԵՂԱՆԱՆ։ ԱՄԵՆ ԻՆՉ ԸՍՏ ՍՑԵՆԱՐԻ ԳՆՈՒՄ Է , ՆՈՐՄԱԼ Է , ԼԱՎ Է։ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԻՄՊՐՈՎԻԶՆԵՐ ՈՒ ԿԻՐՔ ԱՎԵԼԱՑՐԵՔ , ԻՍԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ՝ ԻԼՀԱՄՉԻԿԸ ԳՈՀ Է ՇՈՈՒԻՑ»։

«Հայի տականքը, չնայած շատ խիստ կասկածում եմ, որ սրա արյան մեջ հայի գեն կա»։

«Ով սատարում է էս բոզին իրա ընտանիքը կործանվի»։

«Գյուլնազ տատը հիմա գերեզմանում շուռ ա եկել»։

«Նիկո՛լ, դու էսքան սուտ որտեղի՞ց ես հորինում, տղեդ բանվո՞ր, դու քու ասածին հավատո՞ւմ ես, ապո՛, քու պես սուտլիկ կյանքումս տեսած չկամ, իմ համար դեռ Ալավերդու դեպքերը հերիք ա, որ եկար, խոստացար, խաբիր ու գնացիր, էդ օրվանից իմ համար դու չկաս»։

«Անցել ես պլան Բ-ին, որոշել ես պատերազմով Սյունիքը հանձնես»։

«Արա, փախի երկրից, թող Ազգը շնչի։ Այ բոզ, դու հո ոչխա՞ր չես, թե գիտես երկիրը թուրքին կտաս ու քո անասնագոմ նաֆարն էլ ստրախովկա էղածա՞»։