Ներքին 4 տարի առաջ - 21:20 28-06-2022

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հունիսի 28-ին այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն, այնուհետև շրջել հրշեջ փրկարարական ջոկատներում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում: Այցի ընթացքում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի և Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, հետևել շինարարական աշխատանքների ընացքին:

Ըստ աղբյուրի՝ մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Անիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար