Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 19:03 28-06-2022

ԱՄՆ-ն փորձում է զսպել հայերի դեմ նոր պատերազմը

Ինչքան էլ մեր չբարեկամներն ուզենան անտեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, այն և՛ «դե յուրե», և՛ «դե ֆակտո» կա։ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերն այսօր իր գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ: «Ցավալի է, որ Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն, այսպիսով, ցույց տվեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքն ակտիվացնելով, փորձում է զսպել հայերի դեմ նոր պատերազմ սկսելու ռուս-թուրք-ադրբեջանցիների հանցավոր նկրտումները։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը վերսկսի աշխատանքները և ընդունի համատեղ փաստաթղթեր Արցախի հարցի կարգավորման և հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, ապա, հնարավոր է, որ ՌԴ-ն չկարողանա Ադրբեջանի հետ ավարտին հասցնել Արցախի հարցի ուժային լուծումը։ Այսօրվա դրությամբ, սա միակ ձևաչափն է, որտեղ ԱՄՆ-ն կարող է չեզոքացնել լավրովյան պլանները։ Այս իրավիճակում ՀՀ-ն կարող է շահել, եթե քաղաքական համայնքը, սպաները, ՀԿ-ները ճիշտ դիրքավորվեն։

ՔՊ-ական մեծ ու փոքր պաշտոնյաները կարող են միաբերան հայտարարել, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Ընդդիմադիր ուժերը, որոնք քաղաքականություն չեն որոշում և ավելի ազատ են, կարող են ասել, որ չեն ճանաչում հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունները, քանի որ դրանք հակահայկական բնույթ ունեն։ Արմատական ընդդիմադիրները կարող են օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման և լյուստրացիա իրականացնելու մասին հարցերը։ ՀԿ-ները կարող են ցույցեր կազմակերպել ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի դրոշներով։ Հաշվի առնելով պատերազմի վտանգի մասին վարչապետի ակնարկը՝ սպաները կարող են բարձրացնել ՆԱՏՕ-ական սպառազինություն ձեռք բերելու մասին հարցը և պահանջել ազատ արձակել պաշտպանության նախկին նախարարին, որը դեռ բանտում է՝ չեխական արտադրության զենք գնելու գործով։ Այսպես, թերևս, հնարավոր կլինի զրկել չբարեկամներին նոր պատերազմ սանձազերծելու լեգիտիմությունից։

Իսկ եթե ժողովրդի մեծ մասը հակահայկական դիրքորոշում որդեգրի, այսինքն՝ ձայնակցի ԵԱՀԿ ՄԽ չգոյության մասին ռուս-թուրք-ադրբեջանական ցանկությանը, մտածի թաթարստանացման կամ բելառուսացման հեռանկարների մասին, ապա մեր չբարեկամների նկրտումները լեգիտիմություն կստանան, կհանձնվեն Բերձորն ու Աղավնոն, իսկ ադրբեջանիցները ռուսների խրախուսմամբ կներխուժեն Զանգեզուր։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Երեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ
15:26 Վանդալիզմ՝ Երևանում. Դավիթաշենում հիմքից կտրել են 45 հսկայական ու առողջ բարդիներ. shamshyan.com
17:00 Ծնողները բողոքում են՝ Գորիսի դպրոցներում ծեծում և հայհոյում են աշակերտներին, տնօրենները հերքում են
21:30 «Մուծված» տնօրեններ, «լյուբիմչիկներ», սխալ որոշումներ, ապօրինի պաշտոնավարում․ ԿԶՆԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը
22:38 Ինչո՞ւ են լարվել Մակրոն-Փաշինյան երկկողմ հարաբերությունները․ քաղաքագետի պարզաբանումը
09:53 Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ պտուղը ծննդաբերությունից հետո գտնվել է մահացած վիճակում․ shamshyan.com
11:42 Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է
12:47 Հորս հատուկ խցում են տեղավորել. 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել, ստիպել են մնալ ոտքի վրա. Ռուբեն Վարդանյանի որդի
11:52 Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետևանքով Հ1-ի եթերը վերածվում է «քուչի բազարի»․ Սողոմոնյան
09:00 Սկսվում է քարոզչական պայքարը․ հաղթանակի շանս կա