Ներքին 4 տարի առաջ - 18:53 28-06-2022

Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիպտական քաղաքական երկխոսության ներկա մակարդակից և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելուն ուղղված հետևողական քայլերի իրականացումը: Այս առումով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների կողմից կոնկրետ ծրագրերի ու գաղափարների քննարկումն ու իրականացումը, երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնումը:

Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի դերը՝ Հայաստանի ու Եգիպտոսի փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ և վստահություն հայտնել, որ նրա ջանքերը կտան նոր արդյունքներ:

Իր հերթին Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին նշել է Եգիպտոսի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ուղղություններով հարաբերությունները:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, որոնց ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել փոխշահավետ նախագծերն ու դրանց իրականացման հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացման շուրջ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան