Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:35 28-06-2022

Նիկոլն իր խոստման տերն է․ ասել էր՝ տալու է, տալիս է

Նիկոլ Փաշինյանը երեկ իր «բոյկոտված» ասուլիսում բացահայտ հասկացրեց, որ Լաչինի միջանցքը փակվելու է, և Բերձորն ու Աղավնոն հանձնելու են Ադրբեջանին։ Նա չթաքցրեց, որ նոր ճանապարհ է կառուցվում, որը կլինի ավելի արագ և որակյալ ճանապարհ։ Ճանապարհի անվտանգությունն էլ պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ Նիկոլը նորից ամեն ինչ գցեց ռուսների գրպանը։ Իսկ Աղավնոն ու Բերձորն էլ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բնակիչներն էլ կտեղահանվեն ու կապահովվեն բնակարանով։

Ֆեյսբուքում վարչապետի ասուլիսը բոյկոտածները նորից աղմուկ-աղաղակ բարձրացրին, թե Նիկոլը հաննձում է Բերձորն ու Աղավնոն, նրանց հետ միասին՝ նաև Սուս համայնքը։ Ու նորից հայհոյանքներ, զայրույթ, անեծքներ ու ուշունցներ։ Անմիջապես մոռացան փակված Լարսի ու գյուղացու վրա մնացած ծիրանի թեման և անցան Բերձորին։ Մինչդեռ երեկվա դրությամբ ֆեյսբուքում կոչեր էին հնչեցնում՝ ծիրան գնելու, որ գյուղացու վրա չմնա։ Այսօր արդեն դժգոհում են, թե ինչու է Նիկոլը հանձնում Բերձորը։ Վաղը նորից Լարսը կփակվի, մի նոր թեմա կբացվի, ու նորից կմոռանան Արցախն էլ, Բերձորն էլ ու դարձյալ կսկսեն ֆեսյբուքում հայրենասիրական կոչեր հնչեցնել՝ օգնեք գյուղացուն, աջակցեք քաղաքացուն․․․

Մինչդեռ Բերձորն ու Լաչինի միջանցքը Նիկոլը վաղուց էր տվել՝ դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որում գրված էր, որ երեք տարի է գործելու այդ ճանապարհը։ Երեք տարին լրանում է, ինքն էլ, իր խոստման համաձայն, տալիս է։ Հիմա ինչի՞ց են բողոքում ֆեյսբուքյան հայրենասերները։ Ի տարբերություն ընդդիմության լիդերների՝ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը պահում է․ խոստացել էր, որ տալու է, տալիս է։ Էդ ընդդիմությունն էր, որ խոստացել էր, որ հեռացնելու է ու դեռ հեռացնում է։ Հիմա ի՞նչ եք ուզում դուք Նիկոլից, Արցախից ու ծիրանից, հատկապես, որ այդ երեք խնդիրներն էլ դուք նույն հարթության վրա եք տեղավորում ու նույն ուժգնությամբ եք թմբկահարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով