Ներքին 4 տարի առաջ - 13:54 28-06-2022

Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից․ Կարին Տոնոյան

«Նիկոլը նոր պատերազմի սկիզբն է ազդարարել, իսկ մենք կշարունակենք խոսել միայն մեր տներում, աշխատասենյակներում, անկյուններում միայն..... ինչպես միշտ: Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից, մենք գիտենք ինչ է կորստի ցավը..... կօգնենք ձեզ չապրել այն..... միայն թե միավորվեք», -Ֆեյսբուքի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը, 5165 շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը՝ հայոց մայրերին կոչ անելով անդամագրվել ծառայությանը և ստեղծել մայրերի բանակ։

«Մեծագույն խնդրանքս հայոց մայրերին...
Երեկ կեսօրից Վերաքննիչում դատական նիստի էինք ծնողներով, հետո հրավիրված էի ԱԱԾ՝ քննչական կոմիտեի նախագահի դեմ բողոքի կապակցությամբ, մինչև ժամը 21.00.... տուն հասա հոգնած ու հուսահատ և միակ մխիթարանքիս՝ թոռնիկիս գրկած քնեցի, առանց հեռուստացույց ու հեռախոս միացնելու..
Առավոտյան դպրոցում ուսուցիչների հայացքներից հասկացա, որ ինչ-որ վատ բան է եղել...... հետո իրար հերթ չտալով պատմեցին երեկվա ասուլիսի մասին...... բոլորը ցնցված էին ու հուսահատ...

Անձամբ նայելու ուժ չունեմ, ամեն ինչ արդեն պատմեցին.... շունը կծելուց առաջ կատաղած հաչում է...... ամեն ինչ կանխատեսելի էր, հասկանալի դարձավ նաև երեկվա նիստում դատավոր Բիշարյանի չափազանց ինքնավստահ ու բացարձակ կողմնակալությունը......

Հայրենիք հանձնելուց առաջ նախահարձակ են լինում, խեղդում իրենց ներքին վախն ու ատելությունը սեփական եսի վերջնական կործանման հանդեպ:Մի բան կասեմ միայն. մենք արժանի ենք սրան, և առավելապես մայրերս ու մանկավարժներս.... նիկոլը նոր պատերազմի սկիզբն է ազդարարել, իսկ մենք կշարունակենք խոսել միայն մեր տներում, աշխատասենյակներում, անկյուններում միայն..... ինչպես միշտ:

Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից, մենք գիտենք ինչ է կորստի ցավը..... կօգնենք ձեզ չապրել այն..... միայն թե միավորվեք, հայտարարենք այս խամաճիկներին խաղացնող արտաքին ուժերին, որ մենք՝ մայրերս ենք կռվելու հաջորդ պատերազմին, որ մենք Հայրենիք ու զավակ էլ չունենք տալու, որպես իրենց շահերի մանրադրամ.....

«Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախության ու քաղաքակրթության բարիքները վայելելու բախտից, որովհետև կնոջ ազդեցությունը նրանց մեջ տկար է», -ասում էր Նժդեհը:

Եկեք ստեղծենք հայոց մայրերի բանակ, քանի՞ մայր կանդամագրվի, հենց դա էլ կորոշի, մենք արժանի՞ ենք արժանապատիվ ապրելու, Հայրենիք ունենալու, թե ոչ....... մեզ առաջնորդ պետք չէ, յուրաքանչյուրդ ներկայացեք որպես ձեր անձի առաջնորդը.....

-Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է պետք, որ պիտ ստեղծի վաղվա համար ազգովին նախապատրաստելու մեր հավաքական ճիգը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո