Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:01 28-06-2022

Կարող եմ միայն գուշակել՝ «ախր» և «արդյոք» բառերով սկսվող քանի ենթադրություն է հաղթահարվել թեկնածությանս որոշումը կայացնելու համար. Վարդապետյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Գլխավոր դատախազի ՔՊ թեկնածու Աննա Վարդապետյանը հանձնաժողովի նիստում ասաց.

«Ես կարող եմ միայն գուշակել՝ «ախր» և «արդյոք» բառերով սկսվող քանի ենթադրություն է հաղթահարվել այս որոշումը կայացնելու համար։ Ախր դատախազությունում չի աշխատել, ախր երիտասարդ է, ախր կին է, կհաջողի՞ արդյոք, կկարողանա՞ արդյոք դիմակայել, իսկ չի՞ գայթակղվի արդյոք։ Եթերներից ու մասնավոր զրույցներից հնչող «ախր»-ները ինձ հիշեցնում են հայելու հեքիաթը, երբ մարդիկ հայելու մեջ տարբեր պատկերներ են տեսնում։ Ինձ համար կարևոր է վախի բացակայությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել