Ուղիղ եթեր
Մարդիկ փորձում են օգտվել իրավիճակից կամ գոնե ավելի շատ չկորցնել. տնտեսագետը՝ դրամ-դոլար հարաբերության մասին
copy image url

Մարդիկ փորձում են օգտվել իրավիճակից կամ գոնե ավելի շատ չկորցնել. տնտեսագետը՝ դրամ-դոլար հարաբերության մասին

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 11:10 28-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Վերջին շրջանում դոլարի գնի անկմանը և ազգային արժույթի արժևորմանը զուգահեռ՝ շատ քաղաքացիներ իրենց դրամը փոխարինում են դոլարով, որ որոշ ժամանակ անց՝ դոլարի արժևորման ժամանակ, իրենց կուտակած դոլարը ավելի արժեքավոր վաճառեն։ Ոմանք էլ չեն ցանկանում դոլարի արժեզրկման այս պայմաններում իրենց դոլարը փոխել դրամի և բանկերից դրամով վարկեր են վերցնում։ Կարելի է ասել՝ այս պահին ֆինանսական անկայուն վիճակ է ստեղծվել։

«Այսօրվա փոխարժեքը, որը ձևավորվել է շուկայում Կենտրոնական բանկի քաղաքականությամբ, կարծում եմ, որ ամեն դեպքում կայուն չէ, և մարդկանց վարքագիծը պայմանավորված է նրանով, որ նրանք սպասում են նրան, որ դոլարի արժեքը կվերադառնա նախկին կայուն ցուցանիշներին։ Մեծ հավանականություն կա, որ այդպես է լինելու, բայց ոչ ոք չգիտի, թե երբ։ Այս փոխարժեքը ձևավորվել է մեծաքանակ դոլարի կամ արժույթի՝ դեպի հայկական շուկան ներթափանցման հետևանքով, բայց դա շատ երկար չի կարող տևել։ Եվ այսպիսով մարդիկ փորձում են օգտվել իրավիճակից կամ գոնե ավելի շատ չկորցնել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով դոլարի անկման և դրամի արժևորման հետևանքով առաջացած անկայուն վիճակին։

Միքայելյանը նաև ասաց. «Եթե մենք շուկայական փոխարժեքները ուսումնասիրենք, շատ կարճաժամկետ ինտերվալներում կարող ենք տեսնել, որ այնտեղ լուրջ տատանումներ են տեղի ունենում, այսինքն՝ ինչ-որ անհայտ գործարքներ և այլն»։ Իսկ մեր այն հարցին, թե կարող ենք ստեղծված իրավիճակը անվանել կոլապսային, տնտեսագետն ասաց. «Չէ՛, չէի ասի, որովհետև ամեն դեպքում գոյություն ունի անկայունություն․ երբ դրամը 20 տոկոսով թանկանում է, անկայունություն է ստեղծվում, բայց կոլապսից շատ հեռու ենք, որովհետև ֆինանսական ընդհանուր կայունությունը ինչ-որ տեղ խախտվել է, բայց այդքան էլ լուրջ խախտում չէ։ Ուղղակի պետք է հիշել, որ այստեղ մակրոտնտեսական իրավիճակի վրա բացասական ազդեցություն կունենա, տուրիզմի և էքսպորտի գնի աճ է լինելու, բայց ամեն դեպքում կոլապսից շատ հեռու ենք»։

Մեր այն դիտարկամանը, որ շատ մարդիկ ուզում են իրենց խնայողությունները վերածել դոլարի և կուտակել, Միքայելյանը ասաց. «Այս մարդիկ փորձում են այս ճգնաժամից օգտվել կամ նվազագույն կորուստ ունենալ։ Երբ որ մարդիկ ունեն ավելի երկարաձիգ պլանավորման հորիզոն, նրանք կարող են ընդունել որոշումներ, որոնք փաստարկված են, բայց քանի որ կա սպասելիք, որ այն փոխարժեքը, որը հիմա կա, կարճաժամկետ է կամ միջին ժամկետի, բայց ոչ երկարաժամկետ, նրանք գործում են այս կարճաժամկետ հորիզոնում և ընդունում են որոշումներ, որոնք կարճ հեռանկար ունեն, և սա այնքանով է բացատրելի, որքանով այդ սպասելիքները արդարացված են։ Հիմա ինչքանով դա այդպես կլինի՝ ոչ մեկը չգիտի, բայց մարդկանց վարքը պայմանավորված է օբյեկտիվ իրադարձությամբ, երբ նորից վերադառնանք նախկին փոխարժույթին»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ