Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:52 27-06-2022

Տուժածին Եղեգնաձորի ԲԿ-ից անմիջապես տեղափոխել են Երևան․ Նորավանքի աստիճաններից քաղաքացի է ընկել

Ժամեր առաջ Նորավանք վանական համալիրի աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։

Oragir.news-ը կապ հաստատեց Եղեգնաձոր ԲԿ-ի շտապօգնության բժշկի հետ՝ հարցնելով, թե ինչ վիճակում է այս պահին տուժածը, որին վերջինս պատասխանեց, որ նրան արդեն տեղափուխել են Երևան․ «Կանչ տվեցին, ու մենք միանգամից գնացինք դեպքի վայր։ Հիվանդը առաջին կարգի տրավմա չէր ստացել, գիտակից վիճակում էր, որևիցե այլ տրավմա, բացի ստորին վերջույթերի վնասվածքներից, չէր ստացել։ Վերջույթների վնասվածքները առկա էին երկու սրունքթաթային հոդերի շրջանում, ձախից փակ վնասավծք էր, կոտրվածքը հարցական է, պետք է տեղափոխեինք՝ ռետնգեն իրականացվեր, որից հետո հասկանայինք՝ կոտրվա՞ծ է, թե՞ ոչ։ Աջից մինչև մեր հասնելը արդեն կար վիրակապ, և էլի կոտրվածք, բայց հարցական էր, պատռված վերք կար սրունքթաթային հոդի շրջանում։ Ճնշող կապ դրեցինք ազդրի վերին ու միջին երրորդականի սահմաններում, որպեսզի այդ հատվածում արյունահոսությունը դադարեցնենք։ Անմիջապես ցավազրկել ենք, հետո մեքենայով տեղափոխել ենք Եղեգնաձերի ԲԿ։ Բարձրացրեցինք վիրաբուժական, այնտեղ հիվանդը հրաժարվեց որևէ բուժական օգնություն ստանալուց և ուզեց տեղափոխվել Երևան, և այստեղից իրեն անմիջապես տեղափոխել են Երևան։

Կարելի է ասել՝ օգնություն ստացել է միայն իմ կողմից, ցավազրկել եմ, անվտանգ տեղափոխել ԲԿ, այստեղից էլ տարել են։ Առանձնապես ծանր վիճակում չէր, կարելի է ասել՝ միջին ծանրության էին վնասվածքները, կոտրվածք էլ եթե լիներ, այնպիսի հատվածում չէր, որ կյանքին վտանգ սպառնար, ուղղակի պետք է շուտ միջոցառումներ իրականացնել»։

Հարցին, թե Նորավանք վանական համալիրից այսպիսի կանչեր հաճա՞խ են ստանում, շտապօգնության բժիշկը պատասխանեց․ «Այո՛, Նորավանքից տարբեր դեպքեր են լինում, ճիշտ է, այս տարվա մեջ ինձ մոտ սա առաջին դեպքն է, բայց մյուս հերթապահ բժիշկների հերթապահության ժամանակ այսպիսի դեպքեր էլի են եղել։ Ուղղակի այնտեղ շատ են մարդիկ գալիս, տուրիստական հոսքերը շատ են, դրա համար էլ շատ են այսպիսի դեպքեր այնտեղից լինում։ Բայց մեզ մոտ ամենաշատը վթարներն են, Վայոց ձորն է, մարդիկ գալիս, ձորերն են ընկնում»։

Զրուցեցինք նաև «ONE WAY tour» տուրիտական ընկերության Էքսկուրսավար Մագա Մեսրոպյանի հետ, ով ասաց, որ բարձրանալիս, հնարավոր է, նաև վնասեն եկեղեցու ասիճանները։ «Շատ եմ նկատել, որ զբոսաշրջիկները բարձրանում են աստիճաններով, մենք, իհարկե, նախապես զգուշացնում ենք, որ վտանգավոր է, և բացի դա՝ այն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում, և պետք է բարձրանալ, բայց երբեմն դեպքեր լինում են, որ մարդիկ բարձրանում են՝ նույնիսկ առանց տեղյակ պահելու։ Սովորաբար մեր տուրիստները չեն բարձրանում, ես նկատել եմ այնտեղ գտնվող այլ մարդկանց բարձրանալիս։ Իսկ ինչ վերաբերում է ընկնելուն, ես ինքս այդպիսի դեպքի ականատես չեմ եղել, բայց վտանգավոր իրավիճակներ, իհարկե, շատ են լինում։ Մանավանդ այն ժամանակ, երբ դպրոցական խմբեր ենք տանում, այդ ժամանակ առանձնապես շատ ուշադիր պետք է լինել։

Ես ընդունում եմ, որ վերևի հարկը եկեղեցի է, և բնականաբար եկեղեցի մուտք գործել կարելի է՝ մեր հավատքից ելնելով, բայց խմբային բարձրանալու դեպքում կարծում եմ, որ հնարավոր է՝ աստիճանները վնասվեն։ Օրինակ՝ մեր էքսկուրսիաների ընթացքում ես զգուշացնում եմ, որ մեր եկեղեցիներին թույլ չտանք՝ վնասվեն, բացի այդ՝ իրենք էլ չեն ցանկանում բարձրանալ, և ասում են, որ կվնասվի։ Եկեղեցին մեր սրբությունն է, և առաջինը հենց մենք պետք է գնահատենք այդ ամենը։ Մոմ վառելու համար կողքի եկեղեցին էլ կարող են մտնել։ Ընկնելու դեպի մասին վերջինը երեկ եմ լսել, այսօրվա դեպքից տեղյակ չեմ։ Ճիշտն ասած՝ զարմացած եմ երևույթից, որովհետև սովորաբար նման դեպքերի մասին հաճախ չեմ լսում»,- ասաց Մագա Մեսրոպյանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան