Արտաքին 4 տարի առաջ - 17:38 27-06-2022

30 տարի անց Ղարաբաղն «ազատագրվեց». Քալընը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նշելով, որ Թուրքիան Եգիպտոսի, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլի մեջ է՝ Քալընը շեշտել է, որ միջազգային հարաբերություններում չկա հավերժական թշնամություն. «Խաղաղություն եք հաստատում, հաշտվում եք և շարունակում ձեր ճանապարհը»։

Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մասնավորապես ասել է հետևյալը. «Հայաստանի հետ ունեցած սահմանը ինչո՞ւ 1992թ. փակեցինք, ինչո՞ւ հարաբերությունները սառեցրինք. Ղարաբաղի օկուպացիայի պատճառով։ Հիմա, փառք Աստծու, տեսե՛ք, 30 տարի անց պայմաններն այնպես փոխվեցին, այնպես ձևավորվեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվեցին, «Ղարաբաղն ազատագրվեց»։ Եվ մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթաց սկսեցինք։

Հայաստանի հետ մենք հնուց եկած, հավերժական թշնամություն չունենք և չենք կարող ունենալ։ Նրանք մի սխալ արեցին՝ «Ղարաբաղն «օկուպացրին», դրա դիմաց մենք դիրքորոշում որդեգրեցինք»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի