copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 14:24 27-06-2022

Հայտնի է «Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչը

Ինչպես հայտնի է, օրերս հրաժարական է տվել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։

Այսօր՝ հունիսի 27-ին, երևանյան ակումբը հայտարարեց նոր գլխավոր մարզչի մասին։ «Ուրարտուի» մարզչական ղեկը ստանձնել է «Նոայի», «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

Ռուս մարզիչը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում․ մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում: