Ներքին 4 տարի առաջ - 12:24 27-06-2022

ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է գյուղացիներից գնել ծիրանը․ Նաիրա Զոհրաբյան

«Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է։ Հայաստանից բեռնատարները՝ հիմնականում ծիրանով բեռնված, չգիտեն ինչ անել․ ծիրանը փչանում է։
Ի դեպ, յուրաքանչյուր բեռնատարի համար 8 հազար դոլար է վճարվել»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելում է․ «Հասկանում եմ, որ բոլորը զբաղված են Նիկոլի թռցրած գրչի «սյուռ» թեմայով, սակայն մեր հայրենակիցներին օգնել է պետք։
Ի դեպ, վրացական սահմանապահները խորհուրդ են տվել հետ վերադառնալ, որովհետեւ որեւէ կանխատեսում՝ երբ կգործի Լարսի անցակետը, չկա։

Հասկանալի է, որ առնվազն առաջիկայում գյուղացիներից մասնավոր սեկտորը ՌԴ արտահանելու համար ծիրան չի գնելու, ինչը, ի դեպ, գնում էր 200 դրամով։

ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղական բնակավայրերից կազմակերպել եւ գյուղացիներից գնել ծիրանը, Երեւանում եւ այլ բնակավայրերում հատկացնել հատուկ տարածքներ՝ ծիրանի իրացման համար։

Այլապես, վարկերի տակ գերեվարված գյուղացիական տնտեսությունները վերջնականապես սնանկանալու են, եւ մեկ ամիս հետո ՄԱԿ-ի «Սովի քարտեզով» Հայաստանում ոչ թե 500 հազար սովյալ է լինելու, ինչպես հիմա է նշված, այլ մի 200 հազարով ավելի»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին