Ավելին 4 տարի առաջ - 23:44 26-06-2022

ԱՀԿ-ն հրաժարվել է համավարակ ճանաչել կապկի ծաղկի բռնկումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների կոմիտեն որոշել է, որ կապկի ծաղկի բռնկումը հանրային առողջապահության ոլորտում ներկայումս միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ չէ և համավարակի հայտարարում չի պահանջվում: Այս մասին հաղորդվում է ԱՀԿ կայքում։

Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակները ներառում են իրադարձություններ, որոնք վտանգ են ներկայացնում այլ պետությունների համար՝ միջազգային փոխանցման միջոցով և համակարգված միջազգային արձագանք են պահանջում:

Չնայած ԱՀԿ-ն նշել է կապկի ծաղկի բռնկման «արտակարգ» բնույթը, այն չի ընդունվել որպես գլոբալ խնդիր, որը կպահանջեր այնպիսի միջոցներ, ինչպիսիք կիրառվեցին, օրինակ, COVID-19 համավարակի դեպքում: Այնուամենայնիվ, մասնագետները նշել են, որ անհրաժեշտ է ուշադիր վերահսկել վարակի տարածումը, որպեսզի կանխվի հիվանդացության ակտիվ աճը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին