Ներքին 4 տարի առաջ - 15:30 24-06-2022

Ինչու է ոչ մի պաշտոն չունեցող Աննա Հակոբյանը պատրաստվում մեկնել Նիցցա

Վարչապետի կին Աննա Հակոբյանը այս շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Աննա Հակոբյանը Ֆրանսիա է մեկնելու Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որը մասնակցելու է Նիցցայի Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակի արարողություններին։

Հանձնակատարի գրասենյակից հաստատեցին լուրը, իսկ հարցին, թե պետական պաշտոնյա չհամարվող Աննա Հակոբյանը ինչո՞ւ է քաղաքացիների ֆինանսներով Սինանյանի հետ Նիցցա մեկնում, կարճ ասած՝ որպես ի՞նչ է գնում, գրասենյակից պատասխանեցին․ «Պարոն Սինանյանը համայնքից հրավեր է ստացել։ Տիկին Հակոբյանը ևս հրավիրվել է Նիցցայի հայ համայնքի կողմից»։ Գրասենյակից հորդորեցին Հակոբյանի հանդիպումների մասին ճշգրտումներ անել իր արարողակարգից:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կինը պետական այցերի ընթացքում ուղեկցում է պաշտոնյաներին, Փաշինյանն էլ սովորություն ուներ կնոջը հետը արտասահման տանելու, երբ պաշտոնական այցերի էր մեկնում, իսկ դա արդարացնում էր նրանով, որ ինքնաթիռը, մեկ է, թռչելու է, Աննա Հակոբյանն էլ թող գնա, աշխարհ տեսնի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում