Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք ոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին
copy image url

Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք ոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Ներքին 2 տարի առաջ - 11:58 24-06-2022
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Նախարարը դիտարկել է նաև նույն հատվածում կառուցված ջրահեռացման նոր համակարգերը, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել։

Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տեղում քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, տրվել են համապատասխան ցուցումներ։

Ամենից շատ դիտված